Առկա են դժվարանցանելի ճանապարհներ. ԱԻՆ-ի ահազանգը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին Իրավաբան.net -ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դժվարանցանելի են Սոթք – Քարվաճառ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել