Իրազեկում նվիրատվության մասին

Նվիրատվություն է համարվում մի անձի կողմից մյուս անձին սեփականության անհատույց հանձնումը (անկախ նպատակներից): Որպես սեփականություն կարող ենք դիտարկել անշարժ գույքը, որը կարող է լինել թե արժեքավոր, թե ոչ այնքան: Ընդհանրապես, սեփականությունը որևէ մեկին պատկանող իրն է:

Ասում են, թե խոստանալ չի նշանակում կատարել: Այստեղ այս սկզբունքը չի գործում: Որևէ մեկին գույք կամ գույքային իրավունքներ անհատույց հանձնելու խոստումը (նվիրատվության խոստումը) համարվում է նվիրատվության պայմանագիր և պարտավորեցնում է խոստացողին, եթե խոստումը տրվել է պատշաճ ձևով ու պարունակում է կոնկրետ անձին գույք կամ իրավունք ապագայում անհատույց հանձնելու մասին պարզ արտահայտված ցանկություն:Իսկ իր ամբողջ գույքը կամ դրա մի մասը նվիրելու` առանց կոնկրետ առարկան նշելու խոստումը, առոչինչ է:

Կարևոր է իմանալ նաև, որ նվիրատվությունը տարբերվում է նվիրաբերությունից: Նվիրաբերություն է ճանաչվում գույքի կամ իրավունքի նվիրատվությունը հանրօգուտ նպատակներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել