Կրակոցներ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ. կա մեկ զոհ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ այսօր՝ մարտի 4-ին՝ ժամը 13:59-ին, հրաձգություն է տեղի ունեցել: ՀՀ ոստիկանության տեղեկատվության և լրատվության վարչությունից Իրավաբան.net-ին հաղորդեցին, որ եղել է ահազանգ, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության օպերատիվ խմբերը:

«Այս պահի դրությամբ կա մեկ զոհ և երկու վիրավոր՝ հիվանդանոցում, որոնց ինքնությունները ճշտվում են: Նաև ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքները՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ»,- տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել