Ուղևորները կանխեցին գողությունը

Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Սայաթ Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում, թիվ 57 ավտոբուսի սրահում, մի տղամարդ ուղևորուհու պայուսակից գողություն է կատարել, սակայն ուղևորները նրան բռնել են: Հաղորդում են ՀՀ Ոստիկանությունից:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Սայաթ Նովայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Կնյազ Յ.-ին, որը փորձել էր Վարսենիկ Ս.-ի պայուսակից գողանալ դրամապանակը: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել