Հակակոռուպցիոն խորհուրդը բաղկացած պետք է լինի ՔՀԿ ներկայացուցիչներից. Անահիտ Բախշյան

«Գողը գողից գողացավ, Աստված տեսավ զարմացավ»,- կառավարության որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն խորհրդի վերաբերյալ հարցին այսպես պատասխանեց Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում:

Ինչպես արդեն իսկ հայտնի է, վերոհիշյալ խորհուրդը գլխավորում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդամակցում են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ պետք է անդամակցեն:

«Այդ մարդկանց գործունեությունն ու կոռուպցիան սերտաճել են իրար, ու հանկարծ այս մարդիկ հակակառուպցիոն խորհրդի անդամներ են»,- ասաց Ա. Բախշյանը:

Նա ասաց նաև, որ այս մարդիկ հենց հրամայողներն են ու խորհրդում պետք է ընդգրկված լինեն միայն իշխանությանը հակակշռող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ընդդիմադիր քաղաքական ուժերը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ