Ինչպե՞ս օրինականացնել շենքի ինքնակամ զբաղեցրած նկուղը

Հաճախ լինում են դեպքեր, երբ բազմաբնակարան շենքի բնակիչը ինքնակամ զբաղեցնում է շենքի նկուղը, տանիքի հատվածը և այլն և ցանկանալով սեփականացնել այն, դիմում է դատարան: Սակայն դա հնարավոր է բացառապես այն դեպքում, երբ շենքի անխտիր բոլոր բնակարանների սեփականատերերը տան իրենց համաձայնությունը:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանի խոսքով` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի`բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:
«Վերը նշված բոլոր տարածքները կարող են դառնալ որևէ անձի սեփականություն բացառապես բոլոր բնակարանների սեփականատերերի համաձայնոթւյամբ, անգամ եթե տվյալ բնակիչը այդ տարածքները տիրապետել և օգտագործել է տասնյակ տարիներ:Այսինքն ձեռքբեման վաղեմությունը չի տարածվում այս հարաբերությունների վրա»,- նշեց նա:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել