Հայտնաբերել են տղամարդու դիակ՝ ծառից կախված

Մարտի 2-ին, ժամը 15.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն կամրջի տակ կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու դի: Այս մասին տեղեկացնում է փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, փրկարար ջոկատի խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ կամրջի տակ՝ ծառից կախված հայտնաբերվել է Վ. Ա.-ի (ծնվ. 1988թ.) դին:

Փրկարարներն իջեցրել են դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել