Պերմյակովը մեղսունա՞կ է ճանաչվել

Գյումրիում  Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը ճանաչվել մեղսունակ. այս մասին քիչ առաջ տեղեկատվություն է հրապարակել Tert.am լրատվական կայքը` հղում անելով իր անանուն աղբյուրներին:

Այս տեղեկության վերաբերյալ սակայն ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ ՌԴ քննչական մարմնի կողմից հարուցված վարույթի վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնել չեն կարող:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ կային այն մասին, որ  Վալերի Պերյմակովի դեմ հարուցված քրեական գործը կարող է քննության առնվել Հյուսիսկովկասյան շրջանի ռազմական դատարանում (գտնվում է ՌԴ, Դոնի Ռոստով քաղաքում): Այս մասին հատնել էր  Հյուսիսկովկասյան շրջանի ռազմական դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել