Անհիմն հարստացում հանդիսացող չվերադարձվող գույքը …..

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի իմաստով անհիմն հարստացում է հանդիսաում այն գույքը, որն անձը ձեռք է բերել կամ խնայել է`

  1. առանց օրենքով նախատեսված հիմքի,
  2. այլ իրավական ակտերով նախատեսված հիմքի,
  3. գործարքով նախատեսված հիմքի:

Անհիմն հարստացած անձը պարտավոր է տուժողին վերադարձնել այն բոլոր եկամուտները, որոնք նա ստացել է կամ կարող էր ստանալ գույքից` սկսած այն օրվանից, երբ իմացել է կամ պետք է իմանար հարստացման անհիմն լինելու մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի իմաստով չվերադարձվող անհիմն հարստացում հանդիսացող հետևյալ գույքը ենթակա չէ վերադարձման`

  1. այն գույքը, որը տրվել է ի կատարումն պարտավորությունների, մինչև դրանց կատարման ժամկետի վրա հասնելը, եթե պարտավորությամբ այլ բան նախատեսված չէ,
  2. վաղեմության ժամկետի ավարտից հետո ի կատարումն պարտավորության տրված գույքը,
  3. անձի մոտ անբարեխղճության բացակայության դեպքում նրան որպես գոյության միջոց տրված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարները, կենսաթոշակները, կրթաթոշակները, նպաստները, կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցումը, ալիմենտը և այլ դրամական գումարները,
  4. ի կատարումն գոյություն չունեցող պարտավորության տրված դրամական գումարները, եթե գույքը չի տրվել բարեգործական նպատակներով կամ գուք տվողը իմացել է պարտավորության բացակայության մասին:

Աղբյուրը՝ իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել