Հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ ժամը 17:54-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի՝ Կարին գյուղի 9-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի, ասվում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ննջասենյակում այրվել է անկողին, իսկ հատակին հայտնաբերել են 1970 թ. ծնված Վ. Ս.-ի դին:
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել