Մոսկվայում սպանել են Բորիս Նեմցովին

Մոսկվայի կենտրոնում ուրբաթ գիշերը սպանվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ գրոհն իրականացրել է մեկ մարդ, ով դուրս է եկել սպիտակ մեքենայից և թիկունքից չորսից ֊յոթ գնդակ է արձակել Նեմցովի վրա այն պահին, երբ ընդդիմադիր գործիչը մի երիտասարդ կնոջ ընկերակցությամբ անցնում էր Բոլշոյ Զամոսկվորեցկի կամրջով։

Սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 23:40-ի սահմաններում։754250802874485

Հաղորդվում է, որ Նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ երկրի նախագահին անմիջապես տեղեկացրել են դեպքի մասին։

«Նախագահը խստորեն դատապարտել է դաժան սպանությունը, այն անվանել պատվիրված հանցագործություն` սադրանքի նշաններ պարունակող», – հայտնել է Պեսկովը, ավելացնելով, որ Պուտինը ցավակցություն է հայտնել Նեմցովի ազգականներին և բարեկամներին։

Բորիս Նեմցովը ծնվել է 1959թ.-ին: 1991-1997 թթ. եղել է Նիժնի Նովգորոդրի երկրամասի նահանգապետը: 1997թ.-ին նշանակվել է վառելիքի և էներգետիկայի նախարար, իսկ հետո փոխվարչապետ՝ մինչև 1998թ.-ը: Բորիս Նեմցովը 1999-2003 թթ. եղել է Պետական դումայի պատգամավոր:

Լուսանկարը` lenta.ru-ի

Դիտեք նաև NTV-ի տեսանյութն` այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել