Հրդեհ «Գենացվալե» պանդոկում

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ փետրվարի 26-ին, ժամը 05.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 35 հասցեում գտնվող «Գենացվալե» պանդոկի խոհանոցում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մարվել է ժամը 05.45-ին:

Խոհանոցում այրվել է սեղան (2 քմ) և տանիքին ամրացված փրփրապլաստը՝ (3 քմ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել