Ավտովթար Սայաթ-Նովա պողոտայում

Փետրվարի 27-ին, ժամը 18.46-ին փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ AA342 պ/հ մոտոցիկլետը (վարորդ Ս. Ս. ծնվ.1990թ.) բախվել է թիվ 18 երթուղին սպասարկող «Բոգդան» մակնիշի 4249Տ պ/հ (վարորդ Գ. Ս. ծնվ.1986թ.) ավտոբուսին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ս.Ստեփանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց», որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել