Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է կարգադրություն 2009թ. մարտի 11-ի ՆԿ-36-Ն կարգադրության մեջ փոփոխություն կատարելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից: Կարգադրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի մարտի 11-ի «Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու և Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին» ՆԿ-36-Ն կարգադրության 2-րդ կետով հաստատված հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված Հանրային խորհրդի անդամների կազմ.
Ռոբերտ Ամիրխանյան
Աննա Ասատրյան
Լիլիթ Ասատրյան
Կարեն Բեքարյան
Գագիկ Մանասյան
Անելկա Գրիգորյան
Աստղիկ Գևորգյան
Հայկ Դեմոյան
Հովհաննես Զանազանյան
Վազգեն Մանուկյան
Սմբատ Լպուտյան
Էդիկ Մինասյան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել