Տրայան Հրիստեան հանդիպել է Արարատ մարզի ՔՀԿ ներկայացուցիչներին

Փետրվարի 24-ին Արարատ քաղաքում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի և Արարատի մարզի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև: Հանդիպմանը մանսակցում էր ՀԵԻԱ-ի անդամ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ռեգիոնալ համակարգող, փորձագետ Տիգրան Մաթևոսյանը: Հանդիպման նախաձեռնող կողմը Հայաստանում ԵՄ պատվիրակությունն էր: Դեսպանը հանդիպմանն ասել է, որ իրենք նպատակ ունեն Հայաստանում ուժեղացնել ՀԿ սեկտորը:

Պարոն Հրիստեան հատկապես կարևորել է ՀԿ-ՏԻՄ համագործակցությունը` այդ պարագայում ապահովված համարելով գործողությունների թափանցիկության ապահովումը: Նա նաև ներկայացրել է ԵՄ-ի կողմից դրամաշնորհներ տրամադրելու կարգն ու դրանք ստանալուց հետո ծրագրերն իրականացնելու մեթոդը: Այնուհետ դեսպանը պատասխանել է ՀԿ ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին մարզերում գործող ՀԿ-ներին աջակցելու և ակտիվացնելու խնդիրներին:

Նշենք նաև, որ Տրայան Հրիստեայի և ՀԿ-ների հանդիպումը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից:

T-2

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ