Սպանված կուրսանտի գործով նախաքննությունը կատարվում է առանց խախատումների

Ռազմական ինստիտուտի կուրսանտ, 19-ամյա Հայակազ Բարսեղյանի սպանության գործով նախաքննությունն ընթանում է իր հունով, որևէ թերացումներ կամ խախտումներ դեռևս չեն արաձանագրվել. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը:

«Հաշի առնելով նախաքննության տվյալների գաղտնիությունը, ավելին ասել չեմ կարող, իրավունք չունեմ ու նաև որևէ տվյալի բացահայտումը կարող է խանագրել գործի քննությանը: Այս պահին նշանակված են մեծաթիվ փորձաքննություններ, և այլ քննչական գործողություններ են արվում»,- ասաց փաստաբանը:

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք փորձաքննությունների եզրակացությունները ստացվել են, Գ. Գալիկյանն ասաց, որ մի մասինն` այո, սական մասնավորապես այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք սպանություն կատարելու մեջ մեղադրվողների արյան մեջ ալկոհոլ հայտանաբերվել է, պատասխանեց, որ դեռևս դրա վերաբերյալ եզրակացություն չկա:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Սպանության մեջ մեղադրվում են նրա չորս համակուրսեցիները` Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել