801 մլն ՀՀ դրամ մուտքագրվել է բյուջե սահմանված կարգի խախտմամբ ծառայություն չանցած քաղաքացիների կողմից

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տալ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին և այն ներկայացրեց ՀՀ Ազգային ժողով:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն է տալիս  27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ Հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից: Ըստ նախարարի՝  այսօր արդեն հազարավոր երիտասարդներ տարիքը լրացել է մինչև 14 թվականի դեկտեմվերի երեսուն մեկը:

Այս նախագծի եկամուտների և ծախսերի հաշվարկների բաժնում նշվում է, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջների համաձայն օրենքի կիրառման արդյունքում ստացած վճարները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվում և ուղղվում են ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռքբերման ծախսերի ֆինանսավորմանը:

2013 թվականին, օրենքի կիրառման արդյունքում հատուկ հաշվում մուտքագրվել է 801.230.000 ՀՀ դրամ, ինչը հաշվի առնելով գործողության ժամկետը մեկ տարով երկարացվելու դեպքում կհանգեցնի 2014 թվականին և հաջորդ տարիներին լրացուցիչ 800 միլիոն դրամից ավելի գումարների մուտքեր հատուկ հաշվում:

Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել