Կառավարությունը նվազեցրեց կտակը վերացնելու վճարը

Նախորդ շաբաթ կառավարության նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին հանձնարարեց՝ հաջորդ փոփոխությունները ներկայացնելու դեպքում նվազեցնել նոտարական ծառայության վճարը:

Այս շաբաթ փոփոխությամբ էր եկել Արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը եկել էր փոփոխությամբ:

Նա ասաց, որ ՀՀ սահմանադրական դատարանի 25 փետրվարի 2014 թվականի ՍԴՈ-1140 որոշմամբ սահմանվել է, որ կտակը վերացնելու մասին դիմումը ունի միակողմ գործարքի հատկանիշներ, և ըստ այդմ համապատասխան սակագնային մասով առաջացել էր անորոշություն:

Պարոն Մկրտչյանի խոսքերով՝ նախագծով առաջարկվում սահմանել նշված գործողության համար 1000 դրամ, արդյուքնում անորոշ սակագները կփոփոխվեն և հստակ կլինի կոնկրետ գործողության սակագինը:

Կառավարության նախագծում նշվում է, որ գործող ոչ հստակ իրավական կարգավորման պարագայում պրակտիկայում նոտարները միևնույն նոտարական գործողություն կատարելու համար կարող են տարբեր գործակիցներով հաշվարկել նոտարական գործողության դիմաց վճարը: Արդյունքում կարող է խախտվել բոլորի համար հավասար պայմաններում նոտարական գործողություն իրականցնելու օրենսդրական պահանջը: Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու և Հայսատանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 25-ի N 919-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 733-Ն որոշման մեջ նոր կետ լրացնել, որով կտակը վերացնելու մասին դիմումի վավերացման համար կսահամանվի սակագնային գործակից՝ որպես առանձին նոտարական գործողություն:

Նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանխել արատավոր պրակտիկա ձևավորվելու վտանգը, բոլոր անձանց համար ապահովել նոտարական գործողությունների հավասար պայմաններ՝ երաշխավորելով անձանց իրավունքների պաշտպանվածությունը, հստակեցնել նոտարական գործողության համար նախատեսվող սակագնային կարգավորումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել