Արդարադատությունից բացի այլ ճանապարհ չկա. Սիմոն Բաբայան

ՀՀ Փաստաբանական դպրոցը գործում է  2012 թվականից: Դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի համոզմամբ՝ այն առաջինն է տարածաշրջանում: Այս ուսումնական հաստատության գործունեության, նորարարությունների և խնդիրների մասին խոսեցինք դպրոցի տնօրեն պարոն Բաբայանի հետ: 

Ինչպե՞ս են իրականացվում ընդունելության քննությունները:

Ընդունելության քննությունները իրականացվում են թեստային եղանակով: Մինչ քննությունները դիմորդներին տրվում է շտեմարան, որն իր մեջ ներառում է հարցրեր իրավական ոլորտի վերաբերյալ, մեկ ամսա ընթացքում դիմորդներն ուսումնասիրում են դա, որից հետո գալիս են քննության: Շտեմարանում կան 150 հարցեր, ունկնդիրը պարտավոր է պատասխանել ամենաքիչը 100 հարցերի: Բայց դա էլ բավական  չէ ընդունվելու համար, նշանակություն ունի նաև դիմորդների քանակը: Թեստերի ստուգումն իրականացվում է համակարգչի միջոցով, ինչն էլ մինիմալի է հասցնում պատասխանները կեղծելու ռիսկը: 2013 թվականին 90 դիմորդներից միայն 14-ն էին ցանկանում մասնագիտանալ քրեական ուղղվածության հոսքում: Թվերի նման տատանումից խնդիրներ էին առաջանում, այդ պատճառով մենք տարանջատում մցրեցինք և այժմ քննությունները անցկացնում են առանձին:

Արդյունք գրանցեցի՞ք:

Իհարկե, չնայած այժմ մրցույթային բալերը տարբեր են: Գարնանային հոսքի ընդունելության սանդղակը քրեաիրավականում 129 բալն էր, այս տարի՝ 109-ը, իսկ քաղիրավականում գարնանային հոսքի ժամանակ 139, իսկ այս տարի՝ 130: Պատճառը այն է,  որ քաղիրավականում մրցույթը մեծ է: Որքան մեծ է պահանջարկը, այդքան դաժան են մրցույթային պայմանները:

Ովքե՞ր են դառնում ձեր ունկնդիրները:

Մեր դիմորդը կարող է դառնալ իրավաբանական բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր անձ: Մեզ մոտ են ընդունվում նաև Պետական կառույցների աշխատակիցներ, եթե տվյալ անձն ունի 5 տարվա իրավաբանական աշխատանքային փորձ, ապա նրան տրվում է հնարավրություն սովորել դպրոցում դյուրացված կարգով, ու հաշվի առնելով նրա աշխատանքային մեծ փորձը՝ 1 տարվա փոխարեն նա սովորում է 6 ամիս: Մենք ունենք նաև «հատուկ դիմորդներ», դրանք են՝ գիտական աստիճան ունեցող անձինք՝ իրավաբանական գիտությունների թեկնածուները, 10  տարվա աշխատանքային փորձ ունեցող դատավորները, դատախազները, փաստաբանները: Նրանք ընդունվում են դպրոց առանց ընդունելության քննության, բայց պարտավոր են հանձնել որակավորման քննություն, որպեսզի ստանան փաստաբանի արտոնագիր:

Բարձրագույն ուսումնական հաստատությունում այլ մասնագիտական որակավորում ստացած, այնուհետև մասնավոր որևէ ինստիտուտում իրավաբանական կրթություն ստացած կարո՞ղ է դառնալ դպրոցի ունկնդիր:

Այո՛, դպրոցի ունկնդիր դառանալու համար կարևոր նախապայման է ունենալ իրավաբանական բարձրագույն կրթությունը, իսկ մասնավոր թե պետական, կարևոր չէ:

Քանի՞ ունկնդիր եք ունենում ամեն տարի:

Ընդունելությունը տարեկան անցկացվում է երկու անգամ, յուրաքանչյուր փուլի ժամանակ դպրոցը  ավարտում է մոտ 60-65 ունկնդիր,  տարեկան ստացվում է մոտ 120-130 հոգի:

Ի՞նչ ձևաչափով են անցկացվում դասընթացները:

Քանի որ տվյալ անձինք իրավաբանական կրթություն ստացած մարդիկ են, մենք շեշտը դնում ենք գործնական հմտություններին: Մենք չեն սովորեցնում տեսություններ, այլ սովորեցնում ենք այն, ինչ պետք է իրավաբանին իր մասնագիտական գործունեությունը ծավալելիս, այդ թվում՝ գործուղում ենք որևէ  իրավաբանական, փաստաբանական գրասենյակ, կոնկրետ առաջադրանքներով:

Եղե՞լ են դեպքեր, երբ ունկնդիրները չեն կատարել առաջադրանքները և դուրս մնացել դպրոցից:

Եղել են դեպքեր, երբ ունկնդիրը չի կարողացել հանձնել որակավորման քննությունները: Ունեցել ենք 7-8 կտրվողներ: Երեկվանից որոշում է կայացրել անցկացնել ընթացիկ քննություններ 3 շաբաթը մեկ 20 բալանոց համակարգով, որն էլ կունենա իրավական հետևանք: Ոչ բավարար գնահատականների արդյունքում ուսանողը դուրս կմնա դպրոցից:

Այլազգի, օտարերկրյա ունկնդիրներ ունե՞ք:

Այլազգի՝ ոչ, բայց ունենք հայ ունկնդիրներ այլ երկրներից, գերակշռում են Ռուսաստանի քաղաքացիները: Նշեմ, որ նախորդ տարի ԼՂՀ-ում տեղի ունեցան օրենսդրական փոփոխություններ, այն է՝  փաստաբանը, եթե ուզում է ստանալ փաստաբանական արտոնագիր, պետք է անցնի ուսուցում Փաստաբանական դպրոցում, մենք անցկացնում ենք հեռավար ուսուցում այնտեղի փաստաբանների հետ արտոնյալ պայմաններով՝ իրականացնում ենք զեղչեր և տրամադրում երկու անվճար տեղեր:

Հեռավար ուսուցման շրջանակներում ո՞ր մարզերի փաստաբաններ են մասնակցում դասերին և քանի՞ հոգի են:

Ընդհանուր 10 հոգի:  2-ական հոգիներ ԼՂՀ-ից,  Տավուշի, Լոռվա, Սյունիքի մարզերից, և 1-ական հոգիներ Վայոց Ձորից և Շիրակի մարզից:

Ի՞նչ խնդիրներ ունի դպրոցը:

Հեռավար ուսուցման ամբողջովին իրացումն է: Ունենք ֆինանսավորում Համաշխարհային բանկի կողմից այն իրագործելու համար, բայց այն ժամանակատար գործընթաց է և կարծում եմ, որ 1 տարվանից խնդիրը ամբողջովին լուծված կլինի:

ՀՀ-ում փաստաբանների համար առաջնային խնդիրները որո՞նք են:

Փաստաբանների համար խնդիրները շատ  են: Չի կարելի դրանք առանձնացնել, քանի որ այն խնդիրները, որոնք այսօր ունի հանրությունը, նաև փաստաբանների խնդիրներն են: Մեծ խնդիր է «Հանրային պաշտպանի» գրասենյակի զբաղվածությունը: Այնտեղ գործում են 60 հանրային պաշտպաններ ամբողջ Հայաստանի համար, որը շատ քիչ է ստացված մեծաքանակ դիմումների համեմատ: Կցանկանայի, որ ավելանար Հանրային պաշտպանների թիվը, որն էլ պետք է իրականացվի պետական բյուջեի ֆինանսավորմամբ:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի արդարադատության վիճակը:

Պոզիտիվ (ծիծաղում է – Հ.Վ.): Չեմ ուզում բացասական բաներ ասել, քանի որ, եթե հետ գնանք մի 10 տարով, ապա անհամեմատելի փոփոխություններ կտեսնենք: Մենք առաջ ենք շարժվում և համոզված եմ՝ ամեն բան կարգավորվում է:

Կարո՞ղ ենք ասել, որ այսօր ունենք արդար դատական համակարգ:

Բնականաբար: Իհարկե, կա արդար դատարան: Մասնավորապես մենք  ունենք երիտասարդ դատավորներ, որոնց հպարտությամբ կարող եմ մատնանշել: Չնայած այդ լավի մեջ բացասականն էլ կա, բայց մենք քայլ առ քայլ գնալու ենք դեպի արդարադատություն: Այլ ճանապար չունենք:

Հարցարզրույցը վարեց Հերմինե Վիրաբյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել