Ավազակային հարձակում. կա ձերբակալված

2014 թ. հոկտեմբերի 26-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք էր ահազանգել 1976 թ. ծնված Հունան Ս.-ն և հայտնել, որ Դավիթաշենի 3-րդ թաղամասի թիվ 59/3 տանը զենքով հարձակում է կատարվել:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 2 անհայտ անձ մուտք են գործել Դավիթաշենի 3-րդ թաղամասի թիվ 59/3 տուն և զենքի սպառնալիքի տակ կպչուն ժապավենով կապել տան բնակիչներ` 1956 թ. ծնված Սվետլանա Ղ.-ի և նրա ամուսնու` 1949 թ. ծնված Վաչագան Դ.-ի ձեռքերը և պահանջել ու տնից հափշտակել 2.470 եվրո, 1.005 դոլար, 100.000 դրամ, ոսկյա զարդեր և բջջային 3 հեռախոս` պատճառելով 1.880.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ս/թ. փետրվարի 22-ին պարզվել է, որ նշված ավազակային հարձակումը կատարել է 1988 թ. ծնված Արթուր Մ.-ն:  Արթուր Մ.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած երկրորդ անձի ինքնությունը և իրեղեն ապացույց զենքը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել