Մեկ տարի շարունակվող դատական գործը կրկին հետաձգվեց

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Արթուր Սարգսյանի գործով դատավարությունը: Այսօր դատախազ Արմեն Փանոսյանը հանդես եկավ մեղադրանքը փոխելու միջնորդությամբ:

Հիշեցնենք՝ Արթուր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ներկայանալով որպես պաշտոնատար անձ, իսկ առանձին դեպքերում` որպես արտերկրում եկամտաբեր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձնավորություն, 2008թ. սեպտեմբեր ամսից մինչև 2012թ. մարտ ամիսը ներառյալ ժամանակահատվածում, տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ գործարքներ կատարելու պատրվակով, խարդախությամբ` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ներքոհիշյալ դրվագներով կատարել է առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություններ:

Ըստ նոր մեղադրանքի՝ Արթուր Սարգսյանը 2008թ. Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին Արմեն Միրզախանյանից համատեղ բիզնես ծրագիր իրականացնելու կապակցությամբ հափշտակել է 5 մլն 719 հազար դրամ գումար, «Եվրոպա» ՍՊԸ-ից հափշտակել է 12 մլն 500 հազար դրամ և տուժողներից մեկից շորթել 54 մլն 750 հազար դրամը՝ գազալցակայանների կառուցման համար:

Ամբաստանյալը և նրա պաշտպանը խնդրեցին 10 օր ժամանակ, որպեսզի ծանոթանան մեղադրանքին և դատաքննությունը լրացնելու միջնորդություններ ներկայացնեն, իսկ տուժող կողմն էլ խնդրեց ողջամիտ ժամանակ տրամադրել՝ քաղհայցերի լրացման համար:

Դատական նիստը հետաձգվեց` նշանակվելով մարտի 12-ին:

Գայանե Գևորգյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել