Նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել Մհեր Մկրտումյանին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին: Որոշմամբ ասվում է.

«Համաձայն «Քաղաքացիաական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ և 29-րդ հոդվածի 2-րդ կետերի`
Մհեր Մկրտումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում` նրան ազատելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել