Դժբախտ պատահար. հայրը վրաերթի է ենթարկել որդուն

Փետրվարի 16-ին ԼՂՀ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ բաց գանգուղեղային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Արթուր Ենգիբարյանը (ծնված 08.05.2012թ.):

Պարզվել է, որ նույն օրը` ժամը 09:30-ի սահմաններում, Հեքիմյան փողոցի թիվ 9 շենքի N բնակարանի բնակիչ, 1977թ. ծնված Ս. Ենգիբարյանը, վարելով իրեն պատկանող «Միցուբիշի Աուտլանդեր» մակնիշի ավտոմեքենան, Վ. Վաղարշյան 2-րդ նրբանցքի 18 հասցեում տեղակայված տան դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել իր որդուն` Ա.  Ենգիբարյանին, ով ժամը 15:00-ին «Արևիկ» մանկական բուժմիավորումում մահացել է: Այս մասին հաղորդում են ԼՂՀ ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել