Նորություններ

Ոստիկանության մեքենան կայանել էր հետիոտային անցման վրա. որքա՞ն տուգանք է նախատեսված

Իրավաբան.net-ի տեսախցիկը երեկ արձանագրել է, որ «ՈՍ» պետական համարանիշով ավտոմեքենան կայանել է հետիոտային անցման վրա: Անկախ հանգամանքից, որ մեքենան պատկանում է ոստիկանական համակարգին, դրա վարորդը պետք է տուգանվի ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն:

Տվյալ պարագայում «606 ՈՍ 01» պետհամարանիշով մեքենան պետք է տուգանվի տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելու համար: Օրենսգրքի համաձայն՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը, եթե դրա անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով, այսինքն՝ ՃՈ-ն այս մեքենայի վարորդին պարտավոր է տուգանել 15 000 ՀՀ դրամի չափով:

photo2

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել