Սոցիալական ոլորտում կոռուպցիան չեզոքացնելու համար հետևողական աշխատանքներ պետք է տարվեն. նախարարի տեղակալ

Սոցիալական ոլորտում կոռուպցիան որոշակի առումով վերահսկելի է: Համոզված է ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը: Իրավաբան.net-ը նրա հետ զրուցել է ՀՀ 2015-2015թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի, ինչպես նաև սոցիալական ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին:

Տիկին Հարությունյան, Հակակոռուպցիոն կոալիցիան, որի կազմի մեջ մտնում են շուրջ 70 ՔՀԿ ներկայացուցիչներ, պահանջում է պատկան մարմիններին ռազմավարության մեջ ընդգրկել նաև սոցիալական ոլորտը: Ինչ կարծիք ունեք այս պահանջի վերաբերյալ, նշեմ նաև, որ բազմաթիվ հետազոտություններ կան, որոնք վկայում են, որ սոցիալականը բավականին կոռումպացված ոլորտ է:

6547_ru_2 (1)Ճիշտն ասած գոնե վերջին տարիներին որոշակի միջոցառումների արդյունքում մեր ոլորտն այդ տեսանկյունից առաջնայինը չէր համարվում: Ես չեմ գտնում, որ նպատակահարմար է այն ներառել ռազմավարությունում, բայց այն, որ սոցիալական ոլորտում կոռուպցիան չեզոքացնելու համար հետևողական աշխատանքներ պետք է տարվեն, միանշանակ է: Կարևոր է նաև սոցիալական ոլորտում էլեկտրոնային համակարգերի ներդնումը: Այսինքն՝ միջոցառումները պետք է իրականացվեն, անկախ նրանից՝ կընդգրկվի այս ոլորտը ռազմավարությունում, թե ոչ: Կոռուպցիոն երևույթներ բոլոր տեղում էլ կան: Մնում է պարզել, թե ինչ չափերով են դրանք տարբեր ոլորտներում և ինչ միջոցառումներ են ձեռնարկվում այդ երևույթները կանխագերելու, իսկ եթե առկա է կոռուպցիա, ապա համապատասխան հսկողությամբ այն վերացնելու և համապատասխան մարդկանց պատժելու ուղղությամբ:

Այսինքն՝ Դուք կարծո՞ւմ եք, որ սոցիալական ոլորտում վերահսկելի է կոռուպցիան:

Որոշակիորեն վերահսկելի է, 100 տոկոսով՝ ոչ, դրան  հասնելու համար էլ ջանքեր են գործադրվում: Օրինակ՝ էլեկտրոնային կենսաթոշակ համակարգի ներդրումը ոչ միայն նպաստեց, որ շահառուների թիվն էականորեն կրճատվեն, այլ նաև միլիարդավոր դրամներ տնտեսվեցին, արդյունքում մենք ունեցանք նաև կենսաթոշակների ամեն տարի էական ավելացում, նման էլեկտրոնային համակարգերի, միասնական մոնիթորինգի և գնահատման համակարգի ներդրումն էապես կազդի կոռուպցիոն ռիսկերի նվազման գործընթացի վրա: Միայն համակողմանի միջոցառումների արդյունքում մենք կարող ենք ունենալ էական արդյունքներ:

Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը:

Փոխվել է կյանքը, փոխվել են իրավիճակները, նոր ռազմավարական փաստաթուղթ մշակելու անհրաժեշտություն է առաջացել, որը հստակ պետք է իրավիճակից ելնող լուծումներ առաջարկի, իսկ ամենակարևորը՝ այն պետք է կոնկրետ միջոցառումներ ունենա, ինչպես նաև չափելի արդյունքներ: Այս տեսանկյունից ռազմավարության նախագիծը լավ փաստաթուղթ է:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հարցազրույցներ

Իրադարձություններ