Էթիկայի կանոնակարգ ՝ Եվրոպական խորհրդարանում

Եվրոպական Միությունը հիմնված է ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների և ազատությունների հարգման, իրավունքի գերակայության սկզբունքների վրա: Եվրոպական խորհրդարանը ևս հանդիսանում է նշված սկզբունքների պաշտպանը: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Եվրոպական խորհրդարանի կայքից:

Չնայած նրա գործունեության բազմազանությանը, մշտական հանձնաժողովներին, ներխորհրդարանական պատվիրակություններին, մարդու իրավունքների շուրջ ծավալվող քննարկումներին և ընտրությունների ժամանակ մոնիթորինգի իրականացմանը, խորհրդարանը ակտիվորեն մեծ առաջնահերթություն է տալիս իր մարմինների և վերջիններիս գործունեության ժողովրդավարացմանը: 2008թ. Եվրոպական խորհրդարանը հիմնում է Խորհրդարանական Ժողովրդավարության խթանման ծառայությունը, որպեսզի աջակցի նոր և զարգացող ժողովրդավարություններին, որոնք գտնվում են ԵՄ-ի սահմաններից դուրս:

Ժողովրդավարությունը հիմնված է վստահության վրա, ինչի ամրապնդման համար կարևոր դերակատարում ունեն իրավունքի նորմերի բարեփոխումները և վերահսկողության միջոցների ստեղծումը: Քաղաքական գործիչների էթիկայի ստանդարտների բարձրացման նպատակով եվրոպական շատ երկրներ ընդունել են խորհրդարանական կանոնակարգեր: Այդպիսի օրենքները լայնորեն ընդունված են որպես ժողովրդավարության կարևոր բաղադրիչ: 2011թ. Եվրոպական խորհրդարանը բախվեց այնպիսի խնդրի առջև, ինչպիսին էր այն, որ Sunday Times լրատվամիջոցին հաջողվել էր բացահայտել և ցույց տալ, որ խորհրդարանի որոշ անդամներ գումարներ էին ստացել լոբբիստներից: Այս իրադարձությունը ստիպեց Եվրոպական Խորհրդարանին վերանայել և ընդլայնել անդամների վարքը կարգավորող ներքին կանոնակարգերը:

Պատրաստեց՝ Մարինե Մկրտչյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել