Նորություններ

ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորների հավակնորդները այս պահին հինգն են. ցանկ

ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցելուն հավակնող անձանց կողմից ներկայացված փաստաթղթերի ընդունման գրանցամատյանի առաջին և երկրորդ էջերի լուսապատճենները՝ 13.02.2015թ-ի ժամը 18:00-ի դրությամբ:

Ըստ ՀՀ արդարադատության նախարարության հրապարակած տեղեկատվության, ներկայումս 5 հոգի հայտ են ներկայացրել ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից հանդես գալու համար: Նրանք են՝

Լիզա Ռաֆիկի Գրիգորյանը, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Լիանա Օնիկի Հակոբյանը, ՀՀ վարչական դատարանի դատավոր

Արմեն Շուրայի Հարությունյան, Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր 

Արա ԳառնիկիՂազարյան, իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ

Վիգեն Վլադիմիրի Քոչարյան, ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել