Ովքե՞ր են այս պահին հավակնում դառնալ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր

Արդարադատության նախարարությունը հրապարակել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցելուն հավակնող անձանց կողմից ներկայացված փաստաթղթերի ընդունման գրանցամատյանի լուսապատճենը:

Դրանից պարզ է դառնում, որ այս պահին ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնին հավակնում են երկու թեկնածու: Առաջինը` Լիզա Գրիգորյանն է, իսկ երկրորդը` ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը: Ներկայացնում ենք նոր թեկնածուի կենսագրությունը:

Liana Hakobyan

Լիանա Օնիկի Հակոբյան

Ծնվել է 1976 թվականին քաղաք Երևանում:

1997 թվականին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:

2002 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2010 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական կոչում:

07.10.1996 թվականից մինչև 08.09.2003 թվականն աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում, որպես աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետ, ապա` դատավորի օգնական:

08.09.2003 թվականից մինչև 26.04.2013 թվականն աշխատել է ՀՀ սահամանդրական դատարանում, որպես աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետ:

2009թ. ՀՀ վարչապետի որոշմամբ ընդգրկվել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին 1966թ. միջազգային կոնվենցիայով նախատեսված Ազգային զեկույցների մշակման հանձնաժողովի կազմում:

2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել