Ո՞վ է այս պահի դրությամբ գրանցվել ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների ցուցակում

Իրավաբան.net-ը ՀՀ արդարադատության նախարարության կայքից տեղեկանում է, որ այս պահի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցելուն հավակնող անձանց կողմից ներկայացված փաստաթղթերի ընդունման գրանցամատյանում որպես հավակնորդ փետրվարի 6-ին, ժամը 12.10-ին գրանցվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը:

Ներկայացնում ենք Լիզա Գրիգորյանի կենսագրությունը.

  Լիզա Ռաֆիկի Գրիգորյան

Ծնվել է 1973 թ. Երևան քաղաքում:

1995թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2011թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրան:

1993-1996թթ. աշխատել է Երևանի Էրեբունու շրջանի ժող. դատարանում` որպես գործավար:

1996-1999թթ, աշխատել է Երևանի Էրեբունու շրջանի ժող. դատարանում` որպես նիստերի քարտուղար:

1999թ. մարտից մինչև 2007թ. օգոստոսը եղել է ՀՀ փաստաբանների միության անդամ:

1999-2008թթ. աշխատել է ՀՀ իրավաբանների միության իրավական օգնության սոցիալական կենտրոնում` որպես իրավախորհրդատու:

2008թ. հունվարից մինչև 2008թ. հունիսը աշխատել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում` որպես հանրային պաշտպան:

2009-2010թթ. աշխատել է “Քեյ Փարթնրզ” ՓԲԸ-ում` որպես իրավաբան:

2010թ. փետրվարից մինչև 2010թ. օգոստոսը աշխատել է “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” ՀԿ-ում` որպես իրավաբան:

2013թ. ապրիլի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Կենսագրությունը` Court.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել