«Օդնոկլասնիկի»-ի միջոցով երիտասարդը «հարստացել էր»

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Գևորգ Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Գևորգ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 13.03.2014թ «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է Սոֆյա Ք.-ի հետ ումից 2014թ մարտի 18-ից մինչև ապրիլի 05-ն ընկած ժամանակահատվածում վստահությունը չարաշահելու միջոցով խաբեության եղանակով խարդախությամբ հափշտակել է 1.573.000 ՀՀ դրամ:
Գևորգ Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով, ըստ որի՝  «Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, որը կատարվել է խոշոր չափերով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:»:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց լուսանկարները և անունները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել