Ի՞նչ պատժի կենթարկվեն զենք ոչնչացրած կամ վնասած զինծառայողները

ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն` զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: Նույն արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, նախատեսվում է պատիժ երեքից ութ տարի ժամկետով:

Ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում զենք և զինվորական այլ գույք դիտավորությամբ ոչնչացնողները կպատժվեն ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել