Կրկին դիվերսիա հակառակորդի կողմից. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անցած գիշեր հակառակորդը կրկին դիմել է ոտնձգության, հատկապես արցախյան հատվածում հակառակորդի դիվերսիոն գործողությունները չոզոքացվել ու կանխարգելվել են: Կատարվածի ողջ պատասխանատվութունը մնում է ադրբեջանական ռազաքաղաքական ղեկավարության խղճին»:

Մինչ այս ԼՂՀ ՊԲ-ից Իրավաբան.net-ին տեղեկացրել էին, որ ԼՂՀ անվտանգությունն ապահովելու նպատակով Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին ժամը 13:00-14:00-ի սահմաններում դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել