Գիշերային խրախճանքի հետևանքները

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Արմեն Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Արմեն Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. ք. Երևան Բաղրամյան պող. 1/1 հասցեում գտնվող «Կայոտ» ակումբում ինքնությունները չպարզված անձանց հետ մոտ 20 րոպե տևողությամբ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով վիճաբանել է Աղասի Ս.-ի հետ, բարձրաձայն տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, որի ընթացքում ձեռքերով մի քանի անգամ հարվածել է վերջինիս դեմքին, դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս:

Արմեն Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով, ըստ որի՝

Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց լուսանկարները և անունները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել