Պերմյակովի ուշագնացության հոգեբանական որոշ պատճառներ

Փորձենք դիտարկել Վ.Պերմյակովի հնարավոր ուշագնաց լինելու հանգամանքը հոգեբանության տեսանկյունից: Առաջ կարող են գալ մի շարք վարկածներ, որոնցից որոշները՝ առավել հավանական, իսկ որոշները՝ առավել անհավանական և ամենից իրականությանը կարող է համապատասխանել մեկը: Ներկայցնենք որոշները:

Այսպես, եթե հերքենք այն փաստը, որ ուշագնաց լինելը չի եղել գիտակցական գործունեության արդյունք, ապա մնում է անցնել մյուս վարկածներին:
Նշենք, որ ուշագնացությունը այստեղ կարող է համարվել անձի պաշտպանական մեխանիզմների գործարկման արդյունք:

Հայտնի է, որ պաշտպանական մեխանիզմները Ես-ի համապատասխան հնարքներն են, որպեսզի անձը թոթափի իր տագնապայնությունը և լարվածությունը:

Այստեղ ուշագնացությունը կարող է դիտարկվել որպես պաշտպանական մեխանիզմներից մեկի՝ մասնավորապես հերքման, գործողության արդյունք:
Հերքումը, որպես պաշտպանական մեխանիզմ, գործում է այն դեպքում, երբ անձի մոտ առաջ է գալիս տագնապայնության, լարվածության, հոգեկան անհանգստության զգացողություն: Այդ ժամանակ անձի ենթագիտակցությունը փորձ է կատարում ‹‹հանգստացնել›› մարդու հոգեկանը՝ հոգեկան անհանգստության պատճառը հերքելու միջոցով:

Օրինակ՝ մարդուն կարող է անհանգստացնել X խնդիրը և նա լուծումը գտնի այդ խնդիրը հերքելու մեջ: Այսինքն հերքման դեպքում անձն իր մոտ տագնապայնություն առաջացնող ազդակին ուղղակիորեն հերքում է: Այս պաշտպանական մեխանիզմը դրսևորվում է նաև ուշագնացության միջոցով:
Ուստի քննարկվող տեսանկյունից կարող է առաջ քաշվել այն վարկածը, որ Պերմյակովի մոտ առաջ է եկել հերքումը՝ որպես պաշտպանական մեխանիզմ հուզական անհանգստություն առաջացնող ազդակի նկատմամբ:

Այսինքն նա հերքել է ազդակը ուշագնացության միջոցով:

Այստեղ խնդիր է առաջնում պարզելու, թե ո՞րն է այդ ազդակը: Ազդակները կարող են տարբեր լինել: Ներկայացնենք մի քանիսը.

1. հիշողությունը դեպքի վայրի վերաբերյալ: Ընդ որում այստեղ մեղադրյալը կարող էր հիշել ինչպես անձամբ կատարած գործողությունները, այնպես էլ հակառակը: Այստեղ կարող է գործ ունենանք նաև Էյդետիզմի հետ՝ որպես հիշողության հատուկ արտահայտչաձև: Տվյալ դեպքում էյդետիկ պատկերները սովորականներից տարբերվում են նրանով, որ մարդը կարծես շարունակում է ընկալել հիշողության առարկան, նույնիսկ այն ժամանակ, երբ այդ բացակայում է:

Նշենք նաև, որ հիշողությունը՝ որպես իմացական գործընթաց, կարող է դրսևորված լինել տարբեր գործընթացներով հանդերձ՝ մտապահումը, պահպանումը, վերարտադրումը և այլն: Այսինքն պարտադիր չէ, որ Պերմյակովը գտնված լինի դեպքի վայրում, քանի որ մեզնից յուրաքանչյուրս ունենք հիշողություն ողբերգական այդ դեպքի վայրի հետ կապված:

Ազդակը կարող է լինել նաև ռեմինիսցենցիան՝ որպես հիշողության ամենահետաքրքիր արդյունք, որի դեպքում անձը պատահական, ոչ կամածին մտաբերում է ինչ-որ բան: Իսկ այդ ‹‹ինչ-որ բանը››, որը պարզ չէ, թե ինչը կարող էր լինել, դարձել է հերքման դրսևորման ազդակ:

Ազդակը կարող էր լինել նաև հուզական հիշողությունն է, որը կողմնորոշված է զգացմունքների վրա։

Արդեն զգացմունքները կարող են տարբեր լինել: Ի դեպ այլ մարդկանց կարեկցելու կարողությունը նույնպես կապված է հուզական հիշողության հետ, ուստի այս տեսանկյունից ասված հնարավոր է մեղադրյալը չունի կապ կատարվածի հետ

2. հաջորդ ազդակը, որը կարող է լինել հերքման արդյունք դա ինքնամեղադրումն է: Տվյալ դեպքում մեղադրյալը կարող է ենթագիտակցական կամ գիտակցական կերպով այնքան մեղադրել իրեն, որ դրանից իր մոտ առաջանա հուզական բարձր լարվածություն: Վերջինիցս էլ իր կաշխատի հերքումը՝ որպես Ես-ին պաշտպանություն:

Նշենք նաև, որ հերքման ազդակներն իրենց հերթին կարող են հանդիսանալ ուշագնացության հենց պատճառ:

Ուշագնացության հոգեբանական պատճառները քննարկելով՝ կարող ենք խոսել նաև մի պատճառի վերաբերյալ, որը պատված է խորհրդավոր լուսապսակով: Մասնավորապես խոսքը մարդուն ծրագրավորման (կոդավորման) վերաբերյալ է, երբ անձը պատահաբար ցանկանում է արտաբերել չթույլատրելի խոսքեր, սակայն համապատասխան ներդրված ծրագիրը անջատում է անձի գիտակցությունը՝ ուշագնացության միջոցով, որպեսզի այն տեղի չունենա:

Ի վերջո չմոռանանք նաև, որ ուշագնացությունը ունի մի շարք ֆիզիոլոգիական պատճառներ՝ սկսած անքնությունից, գերհոգնածությունից մինչև մի շարք հիվանդություններ: Բայց միթե՞ այդ պատճառները պետք է դրսևորվեին հենց դեպքի վայրում: Պատահականությո՞ւն է, թե՞ ոչ՝ ասելը դժվար է:

Ինչպես ընդունված է համարել, որքան քիչ տեղեկություններ այնքան շատ վարկածներ:

Զարուհի Հարությունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել