Apple-ն ընդդեմ Samsung-ի դատական վեճը շարունակվում է

Առաջատար փաստաբանը, ով ներկայացնում էր Հարավկորեական Samsung ընկերության շահերը արտոնագրային վեճի վերաբերյալ հայցով ընդդեմ Apple ընկերության, ստիպված է հիմնավորել իր կողմից նախագահող դատավորի նկատմամբ արված քննադատությունը, հայտնում է Global Legal Post կայքը:

Տեղեկացնենք, որ Samsung-ի փաստաբանի կողմից դատավորը քննադատության է ենթարկվել Samsung-ի կողմից կարևոր համարվող և դատարան ներկայացված ապացույցները բացառելու համար: Samsung-ի ներկայացուցիչները բազմաթիվ անգամ դիմել են դատավորին իրենց ներկայացրած ապացույցները հաշվի առնելու համար: Նրանք շարունակ պնդում են, որ, եթե ապացույցները չբացառվեին, ապա որևէ կասկած չէր լինի, որ Samsung-ը ընդօրինակել է iPhone-ի դիզայնը:

Samsung-ը նշում է, որ ունի բոլոր իրավունքներն անազնիվ և վնասակար հարձակումներից իրեն հրապարակայնորեն պաշտպանելու համար:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել