«Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմը

«Ներմուծում` ազատ շրջանառության համար» ռեժիմը կարգավորում է ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք` առանց հետագա արտահանման պարտավորության:

Մաքսային այս ռեժիմի շրջանակներում օրենքով սահմանված չափով և դեպքերում`
ա) գանձվում են մաքսային վճարներ.
բ) կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ:

«Ոչ սակագնային կարգավորման միջոցներ ասելով` հասկանում ենք օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այն միջոցները, որոնք, ուղղակիորեն չազդելով մաքսային վճարների մեծության վրա, սահմանափակում են ապրանքների և տրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետություն ներմուծումը և Հայաստանի Հանրապետությունից արտահանումը»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել