Անդրանիկ Սողոյանն ազատ է արձակվել․ փաստաբան

Անդրանիկ Սողոյանի փաստաբան Վահագն Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«23.01.2015 թ-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, դռնփակ դատական նիստում քննելով ՀՀ Արդարադատության նախարարի կողմից դատարանին ներկայցված պաշտպանյալիս` Անդրանիկ Սողոյանին քրեական գործով վարույթը Չեխիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու համար 2 ամսով կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը, որոշում կայացրեց մերժել այն, անհիմն լինելու պատճառաբանությամբ: Պաշտպանյալս այսօր ազատ արձակվեց Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից»:

Անդրանիկ Սողոյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու արդարադատության նախարարության միջնորդությունը առաջին ատյանի դատարանը մերժել էր հունվարի 24-ին: Արդարադատության նախարարությունը այն բողոքարկելու համար 5 օր ժամանակ ուներ։ Հունվարի 27-ին նախարարությունից հաղորդեցին, որ ուսումնասիրում են բողոքարկման հնարավորությունները, ըստ էության՝ գերատեսչությունը Վերաքննիչ բողոք չի բերել։

Հիշեցնենք՝ ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը (մականունը՝ «Զապ») Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասերի (սպանութուն), 235 հոդվածի 1-ին մասի (շորթում) մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: 20.10.2014 թ. Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել միջազգային հետախուզում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել