Անչափահասին ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է 12-րդ դասարանի աշակերտ

2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 11:30-ին, Կենտրոնական զինվորական հոսպիտալից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու հարևանությամբ գտնվող թիվ 182 դպրոցից, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված՝ Ս.Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

Աղբյուրի հաղորդամամբ` դեպքի առթիվ նույն օրը Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Ս. Մարտիրոսյանը ճանաչվել է տուժող: Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի բնակիչ, թիվ 182-րդ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ։ Քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել