Նոր պաշտոնանկություն՝ ՀՀ վարչապետի որոշմամբ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան, այսօր որոշում է ընդունել, ըստ որի Արման Բաբլոյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից: Որոշմամբ սահմանված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Արման Բաբլոյանին ազատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Արման Բաբլոյանը համակարգում էր նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացումը առողջապահության էկոնոմիկայի բարեփոխումների համակարգման բնագավառում, Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպման ոլորտում` արտաքին կապերի բաժնի, իսկ առողջապահության էկոնոմիկայի բարեփոխումների համակարգման ոլորտում` նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների միջոցով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել