Հյուրանոցից՝ ոստիկանություն

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հունվարի 27-ին, ժամը 12.30-ին, Երևանի Գրիբոյեդովի փողոցում գործող հյուրանոցի սենյակներից մեկից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Էրիկ Օ.-ին, որը 2014 թ. հուլիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի, 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 327 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության կայքէջից:

Նշենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի՝ 1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով (178-րդ հոդված, մաս 1): 2. Խարդախությունը, որը կատարվել է՝ 2) խոշոր չափերով,պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով (178-րդ հոդված, մաս 2, կետ 2):

Նույն օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել