Ցուցարարները փակեցին Բաղրամյան փողոցը

Քիչ առաջ ՀՀ նախագահականի դիմաց բողոքի ցույց իրականացնող փոքր ու միջին ձեռնարկատերը, ովքեր դժգոհ են «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի նոր փոփոխություններից, արգելափակեցին Բաղրամյան փողոցը։ Մինչ այդ նրանք դժվարությամբ էին տեղավորվում մայթում, որից հետո մտան երթևեկելի մաս։ Ցուցարարները պահանջում են կասեցնել օրենքը։ Մի քանի րոպե տևած բանակցությունների արդյունքում ոստիկանները կարողացան բացել փողոցը։ Այս պահին ցուցարարները ՀՀ նախագահականի դիմացի մայթին են ակցիան իրականացնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել