Նախագահի նոր հրամանագիրը գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 21-ին ստորագրված և այսօր հրապարակված հրամանագրով ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Այդ մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածը որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում:»,- ասված է հրամանագրում:

Լուսանկարը` razm.info-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել