Ինչո՞ւ է ծառայողական քննություն նշանակվել ադրբեջանական կողմից հայկական ուղղաթիռի խոցման առնչությամբ

Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նախարար Սեյրան Օհանյանն, անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂՀ ՊԲ Մի-24 ուղղաթիռի խոցման դեպքին, ասել է, որ նշանակվել է ծառայողական քննություն, որի շրջանակներում եղել են պաշտոնանկություններ:

Այս առնչությամբ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ պաշտոնանկ արված զինծառայողների հստակ թիվն ու ծառայողական քննությանն առնչվող մյուս հանգամանքները հրապարակման ենթակա չեն: Միաժամանակ նա ընդգծեց. «Ծառայողական քննության մեջ մեղավորներ փնտրել պետք չէ, քանի որ մեղավորը հակառակորդն է, ծառայողական քննությունը զուտ պրակտիկա է»:

Հիշեցնենք` ուղղաթիռը խոցվել էր 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ արցախաադրբեջանական սահմանագծին, ուսումնավարժական թռիչքի ժամանակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել