Մեղադրողը միջնորդել էր 10 տարի ազատազրկում, բայց ամբաստանյալն ազատ արձակվեց

Իրավաբան Վահե Սեդրակյանն իր ֆեյսբուքյան հաշվում գրել է.

«Քիչ առաջ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գագիկ Հարությունյանին ճանաչեց անպարտ և արդարացրեց ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով և 269 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում և ազատ արձակեց դատական նիստերի դահլիճից։ Ի դեպ մեղադրողը որպես պատիժ միջնորդել էր ազատազրկում 10 տարի ժամկետով` անձնական գույքի 25% բռնագրավմամբ: ԱՊՐԵՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ Հարություն Հարությունյանն և Հրանտ Անանյանը»:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել