Կառավարության որոշմամբ կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից

ՀՀ Կառավարության հունվարի 30-ի նիստի օրակարգում ընդգրկված է Մուսա Դալգատի Մուրտազալիեվին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշման նախագիծը: Ըստ նախագծի՝

«Համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Մուսա Դալգատի Մուրտազալիևին (ծնված՝ 1988 թվականի մայիսի 26-ին, բնակության վայրը` ք. Երևան,) ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:»

Նշենք, որ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը սահմանում է, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է քաղաքացին` կառավարության որոշմամբ:

Ավելացնենք նաև, որ «Մուսա Դալգատի Մուրտազալիևին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի հունվարի 18-ի ՆՀ 3-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Մուսա Դալգատի Մուրտազալիևին, որը Հայաստանի Հանրապետության ազատ ոճի ըմբշամարտի հավաքական թիմի անդամ է, հանդես է եկել 74 կիլոգրամ քաշային կարգում, 2011-2014 թվականների Եվրոպայի առաջնությունների երկրորդ և երրորդ մրցանակակիր է, միջազգային մրցաշարերի հաղթող:

Մուսա Դալգատի Մուրտազալիևը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի կազմում նախապատրաստվում է մասնակցելու 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերին, ինչպես նաև 2015 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել