17 տարեկանի կողմից վարած տրակտորը շրջվել է

Այսօր ժամը 11.19-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Հառիճ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել պատահար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, աշխատանքներ կատարելիս շրջվել է «ԷդգարԱրման» ՍՊԸ-ին պատկանող ՏՕ25` «Գրեյդեր» տիպի տրակտորը: Հրշեջ- փրկարարները դուրս են բերել վարորդ` 1995թ. ծնված Սիմոն Դավթյանին (Հառիճ գյուղի բնակիչ): Ս. Դավթյանը տեղափոխվել է Արթիկ քաղաքի Բժշկական կենտրոն, որտեղ ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել