Մարզերի համաչափ զարգացումը՝ որպես ՏԿԱԻՆ հիմնական ուղղություններից մեկը

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը, հաղորդում է ՀՀ ՏԿԱԻՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

Խորհրդակցության սկզբում նախարար Ա. Երիցյանն անդրադարձավ Տավուշի մարզ կատարած իր այցին, ներկայացրեց սահմանամերձ համայնքներում տիրող իրավիճակը, բնակիչների և համայնքապետերի հետ հանդիպումների ընթացքում քննարկված խնդիրները: Արմեն Երիցյանը ՏԿԱԻ նախարարության բոլոր ծառայություններին հանձնարարեց ակտիվացնել աշխատանքները սահմանամերձ համայնքներում` առաջին հերթին բնակչության պաշտպանության, քաղպաշտպանության, հեռավոր գյուղերում հրշեջ-փրկարարական հենակետերի ստեղծման և այլ ուղղություններով։ ՏԿԱԻ նախարարի հանձնարարությամբ կակտիվացվեն միջազգային կազմակերպությունների հետ տարվող աշխատանքները` ապահովելով դրանց կապը մարզերի և համայնքների հետ։

Նախարար Երիցյանը, առանձնացնելով մարզերի հետ կապված երեք հիմնական ուղղություննները, այն է` մարզերի համաչափ զարգացում, համայնքների խոշորացում և ապակենտրոնացում, նախարարության բոլոր ծառայությունների ղեկավարներին հանձնարարեց պարբերաբար այցելել մարզեր` տեղում համայնքների խնդիրներին ծանոթանալու և լուծումներ տալու նպատակով։

Լուսանկարը՝ mta.gov.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել