Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ սահմանային լարվածությանը

«Դիվանագիտական աշխատանքը բազմաբնույթ է` հայտարարությունների, հանդիպումների, հեռախոսազրույցների տեսքով կարող է այն հասարակությանը մատուցվել: Դիվանագիտական աշխատանքը ոչ միշտ է պահանջում լուսաբանում»,- այսօր ասուլիսի ընթացքում, խոսելով սահմանային լարվածության մասին, նշեց Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա շեշտեց, որ ԱԳՆ-ն վերջին մի քանի ամիսներին տարաբնույթ աշխատանք է տարել այս ուղղությամբ. «Առնվազն մի քանի տասնյակից ավելի արձագանք է եղել: ԱԳՆ-ն անում է բոլոր անհրաժեշտ գործողությունները, իհարկե, դրա տակ ոմանք պատկերացնում են աղմուկ հանել, ոմանք պատկերացնում են համապատասխան աշխատանք տանել: Եթե այստեղ խոսքը գնում է ճառ ասելու, թե զանգ կախելու մասին, ես նախընտրում եմ երկրորդը»,- ընդգծեց նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել