Կներկայացվեն ՀՀ ոստիկանության 2014թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

Այսօր ժամը 14.00-ին, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում (հասցեն՝ Երևան, Նալբանդյան 130) լրագրողներին կներկայացնի ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների կողմից 2014 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությանն հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:
ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրվում է ներկայանալ ոչ ուշ, քան ժամը 13.50-ը: 
Տեղեկատու հեռախոս՝ 010-54-73-14: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել