«ԿամԱԶ»-ը բախվել է տանը կից օժանդակ շինության պատին

Հունվարի 25-ին՝ ժամը 06.29-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Քարահունջ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հաղորդում են Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Աղբյուրը փոխանցում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Կապան ճանապարհահատվածի 5-րդ կմ-ում՝ Քարահունջ գյուղի մոտակայքում, «ԿամԱԶ» մակնիշի 104 ՏՍ 51 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի տանը կից օժանդակ շինության պատին, ինչից ավտոմեքենայի վարորդ Մ. Մ. (ծնվ. 1987 թ.) ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Մ.Մ.-ը տեղափոխվել է Գորիս քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել